Ուրախ ենք տեղեկացնել բոլորին, որ դեկտեմբերի 15-ը նշվում է, որպես Էսպերանտո լեզվի օր: Էսպերանտո լեզուն ստեղծվել է միջազգային շփումը ավելի հեշտ և մատչելի դարձնելու համար: Էսպերանտոն չի նսեմացնում որևե ազգային լեզու: Ընդհակառակը՝ նրա միջոցով կարող ենք ծանոթանալ տարբեր ազգերի պատմության, մշակույթի, գրականության հետ: Այսօր աշխարհում առկա են ներքին և արտաքին պատերազմներ, անհանդուրժողականություն մարդկանց միջև, դաժանություն, նյութապաշտություն և անարդարություն (ինչպես երկրների միջև, այնպես էլ շատ երկրներում):Շատ իրավիճակներում մարդիկ չեն կարող որոշել, ով է ճիշտ, ով մեղավոր, սակայն մեկ հարցում ողջամիտ մարդկությունը, իհարկե, համախոհ է, դա խաղաղությունն է, բարեկամությունը, համերաշխությունը, կենսական հավասարությունը: Ի սկզբանե, Էսպերանտո լեզուն նպատակ ուներ հաստատել համերաշխություն և ըմբռնողականություն մարդկանց միջև ամբողջ աշխարհում:
Այսօր Էսպերանտախոս աշխարհը տոնում է Էսպերանտո լեզվի միջազգային օրը, քանի որ 1859 թ. դեկտեմբերի 15 –ին ծնվել էր Էսպերանտո լեզվի ստեղծիչ, լեհ բժիշկ, բանասեր՝ Լյուդովիկոս Ղազարոս Զամենհոֆը:
Շնորհավորում ենք բոլոր էսպերանտիստներին և նրանց, ովքեր ծանոթ են այդ գեղեցիկ, մատչելի լեզվին, լեզվին, որի միջոցով ամբողջ աշխարհում թարգմանվել և թարգմանվում են գրականության բազմաթիվ կոթողներ:
Ni gratulas ĉiujn esperantistojn kaj tiujn, kiuj estas informitaj pri ĉi tiu belega, atingebla lingvo, lingvo pere de kiu en tuta mondo ni povas akiri multajn amikojn, legi originalajn verkojn, bonegajn tradukojn de famaj literaturaj ĉefverkoj.

Unua komuniko en la armena
Էսպերանտո լեզվով շփվող անձիք նախատեսում են անցկացնել կամպանիա 2013թ. ընթացքում, որը ուղղված կլինի լեզվի իրավունքի պաշտպանմանը` “Արդարացի շփում” կարգախոսով, 98-րդ Համաշխարհային Էսպերանտո Համաժողովի հետ միասին, որը տեղի կունենա Իսլանդիայի Ռեյկյավիկ քաղաքի Հարպա հայտնի կենտրոնում: Նախատեսվում է մոտ 1000 մասնակից ավելի քան 50 երկրներից: Համաժողովի թեման լինելու է վերոնշյալ կարգախոսով:
Էսպորանտո լեզվի 125-ամյակից հետո անցել է կարճ ժամանակահատված, և փաստում ենք, որ Էսպերանտո լեզուն այսօր աշխարհի 6800 լեզուների 100 առավել շատ կիրառվող լեզուների շարքում է: Էսպերանտո լեզուն 29 առավել շատ օգտագործվող լեզուներից է Վիկիպեդիայում ` շվեդական, ճապոնական և լատինական լեզուներից հետո: Էսպերանտոն օգտագործվող լեզու է հանդիսանում Google, Skype, Firefox, Ubuntu, Facebook էջերում: Google Translate – Google-ի թարգմանչական ծրագրում 64 լեզուների շարքում Էսպերանտո լեզուն վերջերս գտել է իր արժանի տեղը: Նաև ժամանակակից բջջային հեռախոսները հնարավորություն են ընձեռում օգտագործել Էսպերանտո լեզուն:
Համաձայն ԱՄՆ CIA –ի կողմից լույս տեսած գրքի, որը պատմում է աշխարհում տեղի ունեցող փաստերի մասին, ավելի շատ բնակիչներ խոսում են էսպերանտո լեզվով, քան իսլանդերեն: Էսպերանտոն պաշտոնապես ուսուցանվում է 28 երկրների 150 համալսարաններում և այլ բարձրագույն հաստատություններում, ինչպես նաև 600 տարրական և միջնակարգ դպրոցներում: Էսպերանտո լեզուն ունի հարուստ գրականություն , որը պարունակում է ավելի քան 50000 վերնագիր, և ամեն շաբաթ լույս տեսնող հրատարակություններ:
Բացի բազմաթիվ երկրներում գործող ռադիոթողարկումներից, գոյություն ունեն 24-ժամյա “Muzaiko” ռադիոկայան և Չինաստանում գործող էլեկտրոնային հեռուստատեսություն:
Էսպերանտո լեզվի զարգացումը խոչընդոտվում էր կանխակալության, գիտելիքների պակասության և թեմային վերաբերվող փաստերը անտեսելու պատճառով: Էսպերանտախոս անձիք հետապնդվում էին Ադոլֆ Հիտլերի և Իոսիֆ Ստալինի կողմից: Նրանք երկուսն էլ չկան, սակայն էսպերանտո լեզուն մնացել է, աճում է, զարգանում է և այսօր կիրառվում է որպես միջազգային շփման լեզու 100-ից ավելի երկրներում հազարավոր մարդկանց կողմից:
Միջազգային Էսպերանտո Ասոցիացիան (UEA) հանդիսանում է UNESCO – ի խորհրդատվական գործընկերը, նաև գնահատում է իր պաշտոնական հարաբերությունները ՄԱԿ-ի և Եվրոխորհրդի հետ: Էսպերանտոն հնարավորություն է ընձեռում չեզոք և արդար ազգամիջյան փոխշփման և փոխըմբռնման ` պաշտպանելով փոքր ազգերի լեզուների գոյության իրավունքները, հաշվի առնելով բոլոր լեզուների իրավահավասարությունը, և հարգալից վերաբերմունք է ցուցաբերում մշակութային և լեզվական բազմազանությանը: